Logo

Անչելոտի. «Բոլոր ֆուտբոլիստները մոտիվացիայի խնդիր ունեին»

13:04 / 09.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վիլյառեալից» կրած պարտությունը (2-3):

«Դժվար խաղ էր, դժվար էր գնդակը վերադարձնելը. նրանք լավ էին վերահսկում գնդակի տեղաշարժը: Ունեինք պահեր և կարող էինք հաշիվը դարձնել 3-1, սակայն դա տեղի չունեցավ:

Մենք վատ էինք պաշտպանվում: Իրականությունն այն է, որ դժվար էր մոտիվացված մնալը 100 տոկոսով. դա լիովին նորմալ է: Կարծում եմ, որ բոլոր ֆուտբոլիստները մոտիվացիայի խնդիր ունեին:

«Բարսելոնայի» դեմ խաղից հետո հոգնածությունը զգալ տվեց: Այս պարտությունը մեզ ցավ է պատճառում, բայց մենք պետք է առաջ շարժվենք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը:

«Ռեալն» Իսպանիայի առաջնության 28 տուրերից հետո 59 միավորով երկրորդն է և 12 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած կատալոնական «Բարսելոնային»: «Վիլյառեալը» 47 միավորով 5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա