Logo

Անչելոտի. «Չեմ ցանկանում մեկնաբանել Բաենայի հետ կատարվածը»

18:41 / 11.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի և «Վիլյառեալի» ֆուտբոլիստ Ալեքս Բաենայի միջև կոնֆլիկտի մասին:

«Ես տեսնում եմ, որ Վալվերդեն առողջ է և մոտիվացված, լավ է մարզվել։ Ես նրան լավ եմ ճանաչում, նա առանձնահատուկ, արտասովոր մարդկային որակներ ունի։ Չեմ ցանկանում մեկնաբանել այն, ինչ տեղի ունեցավ Բաենայի հետ: Բայց ես վստահ եմ, որ Վալվերդեն ամեն ինչ կտա Չեմպիոնների լիգայի խաղում, ինչպես միշտ է անում»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Լա լիգայի 28-րդ տուրի տնային խաղից հետո ստադիոնի ավտոկայանատեղիում Վալվերդեն հարվածել էր իսպանացի կիսապաշտպանին, որը հունվարին «Ռեալի» և «Վիլյառեալի» գավաթային դիմակայությունից հետո անպատվել էր ուրուգվայցուն: «Վիլյառեալի» ֆուտբոլիստը դեպքից հետո Վալվերդեի դեմ հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայության առաջին խաղում գործող գավաթակիր «Ռեալն» ապրիլի 12-ին կընդունի Լոնդոնի «Չելսիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա