Logo

Անչելոտի. «Երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան»»

17:07 / 07.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ երբեք չի մարզի կատալոնական «Բարսելոնան»:

«Ես երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան», դա անհնար է: Իմ պատմությունը գրվում է Մադրիդի «Ռեալում»՝ աշխարհի լավագույն ակումբում: Այստեղ բոլորն ինձ սիրում են»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 63-ամյա մասնագետն «Արքայական ակումբում» աշխատել է նաև 2013-2015 թվականներին: Անչելոտին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև անգլիական «Էվերթոնն» ու «Չելսին», իտալական «Նապոլին»,«Միլանը», «Յուվենտուսը», «Պարման», ֆրանսիական ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա