Logo

Անչելոտի․ «Հիասթափված չեմ նրանից, որ Մբապեն չտեղափոխվեց «Ռեալ»․ մենք ուժեղ կազմ ունենք»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.09.2021ՍՊՈՐՏ
AVC8752Thumb - Անչելոտի․ «Հիասթափված չեմ նրանից, որ Մբապեն չտեղափոխվեց «Ռեալ»․ մենք ուժեղ կազմ ունենք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է այն, որ ակումբին չի հաջողվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ:

«Որևէ հիասթափություն չկա, թեպետ պարզ է, որ Մբապեն հրաշալի ֆուտբոլիստ է, ու մենք նրան հաջողություն ենք մաղթում: Մենք ուժեղ կազմ ունենք»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:

«Ռեալը» մի քանի փորձ էր ձեռնարկել Մբապեով համալրվելու համար: Սակայն փարիզյան ակումբը մերժել էր իսպանացիների բոլոր առաջարկները, այդ թվում՝ 22-ամյա ֆուտբոլիստի համար 180 մլն եվրո վճարելու տարբերակը: Մբապեի գործող պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ կլրանա 2022 թվականի ամռանը, ինչից հետո ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ Փարիզից:

Հայտնի է՝ որքան կկազմի Մբապեի հրաժարագինը «Ռեալում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա