Logo

Անչելոտի. «Մեսիի հնարավոր վերադարձը հիանալի կլինի Լա լիգայի համար»

16:09 / 24.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին:

«Մեսին կարող է անել այն, ինչ ցանկանում է, «Բարսելոնան»՝ նույնպես։ Ինձ համար դա խնդիր չէ։ Ինձ դուր է գալիս Մեսին՝ որպես ֆուտբոլիստ: Լեոյի հնարավոր վերադարձը հիանալի կլինի Իսպանիայի առաջնության համար»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է As-ը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը «Բարսելոնայում» խաղացել էր 2005-2021 թվականներին, արգենտինացին կատալոնական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է: ՊՍԺ-ի հետ 35-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա