Logo

Անչելոտի․ «Ռեալն» աշխատում է Մբապեի տեղափոխության ուղղությամբ»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.08.2021ՍՊՈՐՏ
carlo ancelotti vrkrsbee8tt51o6fae4ai8qa3 - Անչելոտի․ «Ռեալն» աշխատում է Մբապեի տեղափոխության ուղղությամբ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ իսպանական ակումբ հնարավոր տեղափոխության շուրջ ստեղծված իրավիճակը:

Իտալացի մասնագետին Լա Լիգայի 3-րդ տուրում «Բետիսի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) հարց է ուղղվել ֆրանսիացու մասին, բայց Անչելոտին հորդորել է չքննարկել այդ թեման:

«Մենք պետք է խաղի վերաբերյալ խոսենք, քանի որ մնացած ամենն ակումբի մտահոգությունն է, «Ռեալն» աշխատում է տեղափոխության ուղղությամբ: Բայց ես այս պահին չեմ տիրապետում մանրամասներին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Սակայն ՊՍԺ-ն մերժել է «Արքայական ակումբի»՝ աշխարհի չեմպիոնի համար արված երկրորդ առաջարկը: Իսպանական կողմը փարիզցիներին առաջարկել էր 170 մլն եվրո, ևս 10 մլն՝ հավելավճարների տեսքով: Մբապեն այժմ հույս ունի, որ «Ռեալը» երրորդ առաջարկով հանդես կգա:

«Ռեալը» վերջնագիր է ներկայացրել ՊՍԺ-ին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա