
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր աջակցությունն է հայտնել «Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, որը երեկ պաշտոնանկ արվեց:
«Ամբողջապես համաձայն եմ Մոուրինյոյի հետ: Սովոր չեմ համաձայնել Մոուրինյոյի հետ, բայց այս դեպքում նա լիարժեք ճիշտ է: Ամեն ինչ ճիշտ է, Ժոզե:
Այդ որոշումը զարմացրեց բոլորին, սակայն հեռացումը մարզչական աշխատանքի մի մասն է: Ինձ շատ անգամներ են պաշտոնանկ արել. դա եղավ «Չելսիում» ու «Ռեալում»:
«Լեսթերը» պետք է երախտապարտ լինի Ռանիերիին այն ամենի համար, ինչ նա է արել: Նա պատմություն է կերտել: Այն, ինչ Կլաուդիոն արել է «Լեսթերում», կօգնի նրան նոր թիմ ու նոր էմոցիաներ գտնելու հարցում: Հետո նրան, հնարավոր է, նորից պաշտոնանկ անեն»,- ESPN GB-ը փոխանցում է Անչելոտիի խոսքը: