Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Կադիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո ասել է, թե որ թիմն է «Արքայական ակումբի» գլխավոր մրցակիցը չեմպիոնության համար պայքարում:
«Ինչպես ցույց է տալիս մրցաշարային աղյուսակը, մեզ ամենամոտն այս պահին «Սևիլիան» է, ու հենց «Սևիլիայի» հետ մենք պետք է պայքար մղենք չեմպիոնության համար:
«Սևիլիան» հմուտ թիմ է, որն ունի սքանչելի երկրպագուներ»,- Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքը:
18 խաղից հետո «Ռեալը» 43 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Սևիլիան» 2-րդն է՝ վաստակած 37 միավորով: Անդալուզյան ակումբը, սակայն, «Ռեալի» համեմատ, մեկ խաղ պակաս է անցկացրել: Այդ հանդիպումը կկայանա «Բարսելոնայի» հետ դեկտեմբերի 22-ին 4-րդ տուրի շրջանակում:
«Ռեալի» ցնցող վիճակագրությունը «Կադիսի» դեմ խաղում՝ 36 հարված, 81.95 տոկոս գնդակի տիրապետում
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո