Logo

Անչելոտին դժգոհ է խաղային օրացույցից

23:46 / 21.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ խաղային օրացույցը չափից դուրս ծանր է և այս հարցում փոփոխությունների կարիք կա:

«Մենք պետք է անենք առավելագույնը, պայքարենք յուրաքանչյուր խաղում: Չեմպիոնների լիգայում մինչև վերջ պայքարելու ենք և լիովին պարզ է, որ առաջնության հաջորդ խաղերում հավաքված գործելը կարևոր է դինամիկան պահպանելու առումով:

Իմ թիմը լավ տեսք ունի, սակայն օրացույցը չափից դուրս ծանր է, խաղերը շատ են, այնպես որ, ստիպված ենք գնահատել յուրաքանչյուր ֆուտբոլիստի առողջական վիճակը՝ չփորձելով ռիսկի ենթարկել նրանց:

Յուրաքանչյուրը մտածում է իր մասին: Լա լիգան իր պահանջներն ունի, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ իր, իսկ ՈւԵՖԱ-ն կամ ՖԻՖԱ-ն կազմում են իրենց ծրագրերը, սակայն ֆուտբոլիստների մասին ոչ ոք չի մտածում: Ինչ-որ բան փոխել է պետք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 29 տուրից հետո «Ռեալը» 62 միավորով երկրորդն է և 11 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Անչելոտիի թիմը կմրցի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա