Logo

Անչելոտին հաստատել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետաքրքրվածությունը

23:38 / 01.04.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքրված է իր ծառայություններով:

«Ինձ չեն անհանգստացնում «Ռեալից» հեռացվելու մասին լուրերը: Դա ոչ անդրադառնում է ինձ, ոչ էլ անհանգստություն պատճառում: Ես պարզապես ցանկանում եմ համապատասխանել այս ակումբին ու թիմին:

Ես այստեղ եմ լինելու այնքան, քանի դեռ «Ռեալն» այլ բան չի որոշել: Ես զգում եմ նախագահի, երկրպագուների ու ֆուտբոլիստների աջակցությունը: Առջևում երեք ամիս կա, հույս ունեմ՝ դրանից հետո կկարողանամ շարունակել:

Յուրաքանչյուր ոք կարող է խոսել այն, ինչ ցանկանում է, բայց ես չգիտեմ՝ ապագայում ինչ տեղի կունենա: Իրականությունն այն է, որ Բրազիլիայի հավաքականը հետաքրքրված է ինձանով, բայց ես պետք է հարգեմ ակումբին ու իմ գործող պայմանագիրը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Ռեալը» երկրորդ անգամ գլխավորել էր 2021 թվականի ամռանը։ Նա Իսպանիայի գործող չեմպիոնի հետ աշխատել է նաև 2013-2015 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա