Logo

Անչելոտին կապ է հաստատել «Էվերթոնի» խաղացողներից մեկի հետ «Ռեալ» տեղափոխության համար

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 07.07.2021ՍՊՈՐՏ
E5jN0eIWQAMgj04 - Անչելոտին կապ է հաստատել «Էվերթոնի» խաղացողներից մեկի հետ «Ռեալ» տեղափոխության համար

«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է թիմ հրավիրել «Էվերթոնի» բրազիլացի հարձակվող Ռիչարլիսոնին՝ հաղորդում է AS-ը՝ հղում կատարելով Goal-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա խաղացողի հետ իտալացի մասնագետը ոչ պաշտոնական կապ է հաստատել ու զրուցել նրա հետ հավանական տրանսֆերի շուրջ։ Անչելոտին շփվել է ֆուտբոլիստի հետ ոչ պաշտոնական կապով, քանի որ Ռիչարլիսոնը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցում է Կոպա Ամերիկային։

Կառլո Անչելոտին այս ամառ գլխավորեց «Ռեալը» երկրորդ անգամ։ Առաջին ժամանակաշրջանում նա «Արքայական ակումբի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը։

«Ռեալն» արդեն սկսել է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա