Logo

Անչելոտին «Յուվենտուսի» վետերանին ցանկանում է տեսնել «Ռեալում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 17.07.2021ՍՊՈՐՏ
e1922914 0001 0004 0000 000001468669 w948 r1.778 fpx32.57 fpy44.99 - Անչելոտին «Յուվենտուսի» վետերանին ցանկանում է տեսնել «Ռեալում»

«Ռեալը» ցանկանում է ուժեղացնել թիմի պաշտպանությունը՝ Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո:

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին իր թիմում է ցանկանում տեսնել «Յուվենտուսի» վետերան Ջորջիո Կիելինիին, որի պայմանագիրն ավարտվել է թուրինցիների հետ հունիսի 30-ին: 36-ամյա պաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով է և սպասում է «Յուվենտուսի» զանգին, մինչդեռ «Ռեալը» կարող է փոխել նրա ծրագրերը:

Հիշեցնենք, որ «Ռեալի» մեկ այլ պաշտպան՝ Ռաֆայել Վարանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա