Logo

Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.12.2021ՍՊՈՐՏ
Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ ի փոքր ոսկե մեդալակիր - Անդրանիկ Կարապետյանը դարձավ ԱԱ-ի փոքր ոսկե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Այսօր պայքարի դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:

Հայ ծանրորդը պոկում վարժության առաջին մոտեցմանը գլխավերևում պահեց 167 կգ, երկրորդ մոտեցմանը՝ 172 կգ, երրորդ մոտեցմանը՝ 175 կգ՝ նվաճելով փոքր ոսկի:

Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը, ցավոք, վնասվածք ստացավ ու չկարողացավ հաջող մոտեցում կատարել:

Մինչև այս Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ է ունեցել 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ երկամարտում գրավելով 8-րդ տեղը:

Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ. 96 կգ քաշի B խմբում պայքարի դուրս կգա Դավիթ Հովհաննիսյանը, իսկ A խմբում՝ Հակոբ Մկրտչյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա