Logo

Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ

18:31 / 20.04.2023Ծանրամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

2016թ․ Եվրոպայի չեմպիոնը հաջողությամբ բարձրացրեց նախ 167 կգ, ապա 173 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ պոկեց 178 կգ ու սահմանեց Եվրոպայի ռեկորդ:

Բուլղարացի Կառլոս Նասարը երկրորդն էր (174 կգ), իսկ Մոլդովայի ներկայացուցիչ Ռոբու Մարինը՝ երրորդը (160 կգ):

Հիշեցնենք, որ մրցումային նախորդ օրերի ընթացքում Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էին երկամարտի բրոնզե մեդալ, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները

Երևանյան ԵԱ. Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Լալայանն ընդդեմ Տալախաձեի, Նասարն ընդդեմ Պիցոլատոյի. Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի 5 սուպերդիմակայությունները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա