Logo

Անդրե Սիլվան նոր ակումբ ունի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
3tfq ca3mcK l - Անդրե Սիլվան նոր ակումբ ունի

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան տեղափոխվել է «Լայպցիգ»: Այդ մասին հաղորդում է վերջինիս պաշտոնական կայքը:

Պորտուգալիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է ստորագրել մինչև 2026 թվականը:

Գործարքի ֆինանսական կողմերը չեն նշվում, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լայպցիգը» տրանսֆերի դիմաց 23 մլն եվրո կվճարի, իսկ հավելավճարների կիրառման դեպքում թիվը կարող է հասնել 35 մլն-ի:

Պորտուգալացին գերմանական ակումբի հետ համագործակցության արդյունքում տարեկան 4 մլն եվրո կստանա:

Հարձակվողը Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ առաջնությունում անցկացրած 32 խաղում դարձել է 28 գոլի հեղինակ և ռմբարկուական պայքարում զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։

Պաշտոնապես հաստատվեց. Սանչոն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա