Logo

«Կարոտում եմ Հայաստանում մեր բոլոր երկրպագուներին. զգում ենք ձեր կարիքը». Անդրե Սփայթ Մկրտչյան

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
23:56 / 30.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի փոքր երկրների առաջնության ընթացիկ մրցաշրջանում հավաքականի երկրորդ խաղը, որում Հայաստանի ընտրանին դժվարին պայքարում հաղթեց Սան Մարինոյի հավաքականին:

«Շատ բարդ խաղ էր: Ես ուրախ եմ, որ մենք հաղթեցինք: Կարոտում եմ Հայաստանում մեր բոլոր երկրպագուներին: Այստեղ զգում ենք ձեր կարիքը, բայց վստահ եմ՝ սրտով մեզ հետ եք:

Բարդ էր, բայց մենք հաղթեցինք և՛ առաջին խաղում, և՛ երկրորդ, իսկ կարևորագույնը դա է:

Սան Մարինոյի հավաքականն ավելի բարդ մրցակից էր, քան Ջիբրալթարի ընտրանին: Նրանք պատժում էին մեզ սխալների համար, բայց կարողացանք բազմաթիվ 3-միավորանոց նետումներ իրականացնել: Լավ խաղ անցկացրինք, ինչի շնորհիվ հաղթեցինք»,- VNews-ի հետ զրույցում խաղն ամփոփեց Անդրե Սփայթ Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ Ռեքս Քալամյանի գլխավորած տղաները Սան Մարինոյի հավաքականին հաղթեցին 78-66 հաշվով և դուրս եկան մրցաշարի կիսաեզրափակիչ: Այս փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա վաղը:

«Ավելի հեշտ խաղ էինք սպասում». Ալբերտ Թադևոսյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա