Logo

Քրիստենսենը՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
18:11 / 04.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Չելսիից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Անդրեաս Քրիստենսենը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ՝ հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Դանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը կատալոնական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

26-ամյա Քրիստենսենը «Չելսիի» համակարգում էր 2013 թվականից, խաղացել է լոնդոնյան ակումբի Մ18, Մ21 թիմերում: 2015 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ: Հաջորդող երկու մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: «Թոշակառուների» թիմ է վերադարձել 2017 թվականին: 

2021/22 մրցաշրջանում Քրիստենսենը լոնդոնյան ակումբում անցկացրել է ընդհանուր 34 խաղ, խփել 2 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա