Logo

Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը մեկնարկեց հաղթանակով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:29 / 15.09.2022Ըմբշամարտ
Արման Անդրեասյան-ըմբշամարտ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 70 կգ քաշային Արման Անդրեասյանը:

Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 6-2 հաշվով հաղթեց իտալացի Ջանլուկա Տալամոյին: Անդրեասյանը 1/4 եզրափակիչում կգոտեմարտի ամերիկացի Զային Ռեթերֆորդի հետ:

Ավելի վաղ որակավորման փուլում վստահ հաղթանակ էր տարել 79 կգ քաշային Արման Ավագյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Բելգրադ են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (61 կգ), աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ): Խնձրցյանը և Ալիխանյանը պայքարը կսկսեն սեպտեմբերի 16-ին, իսկ Հարությունյանը և Թևանյանը՝ սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել էր 8 ըմբիշով և նվաճել մեկական ոսկե ու բրոնզե մեդալ։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր աշխարհի քառակի չեմպիոն, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա