Logo

Անրին մատնանշել է ՊՍԺ-ի և այլ գրանդ ակումբների գլխավոր տարբերությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:09 / 22.03.2022ՍՊՈՐՏ
null

Լիգա 1-ի 29-րդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն 0:3 հաշվով զիջեց «Մոնակոյին»:

Այս առիթով փարիզյան ակումբին քննադատել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, ով ներկայումս աշխատում է ֆրանսիական հեռուստատեսությունում:

«Դու կհեռանաս «Բարսայից», եթե չանես այն, ինչ հարկավոր է, կհեռանաս «Ռեալից», «Բավարիայից», կհեռանաս բոլոր մեծ ակումբներից. իսկ արդյոք կհեռանա՞ս ՊՍԺ-ից»- նախկին ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Amazon Prime Video-ն:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբը միանձնյա գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, սակայն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում զիջել է «Ռեալին» (1:0, 1:3) ու լքել մրցաշարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա