Logo

Անգլիա – Դանիա հանդիպման VAR-ի մրցավարը տեսակրկնությունների վրա կաշխատի նաև եզրափակիչում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.07.2021ՍՊՈՐՏ
Անգլիա Դանիա հանդիպման VAR ի մրցավարը տեսակրկնությունների վրա կաշխատի նաև եզրափակիչում - Անգլիա - Դանիա հանդիպման VAR-ի մրցավարը տեսակրկնությունների վրա կաշխատի նաև եզրափակիչում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՈՒԵՖԱ-ն նշանակել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչի մրցավարական անձնակազմը:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ գլխավոր մրցավարի՝ տեսակրկնությունների գծով օգնական Բաստիան Դանկերտին կօգնի Պոլ վան Բուկելը:

Բուկելը տեսակրկնությունների գծով գլխավոր մրցավարի օգնական էր Անգլիա – Դանիա հանդիպմանը: Այս նշանակումը տարօրինակ է հատկապես այն ֆոնին, որ Անգլիա – Դանիա խաղում VAR համակարգի աշխատանքը քննարկումների ու քննադատությունների առիթ է դարձել:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ռահիմ Ստեռլինգի նկատմամբ Դանիայի հավաքականի տուգանային հրապարակում խախտում լինել-չլինելուն: Հիշեցնենք, որ այդ դրվագում VAR համակարգի ստուգումից հետո 11-մետրանոց նշանակվեց դանիացիների դարպասին, ինչից հետո Անգլիայի հավաքականը խփեց պատասխան գնդակը: Խախտում լինել-չլինելու վերաբերյալ քննարկումներից բացի, քննարկման առարկա դարձավ նաև այն, որ Անգլիայի հավաքականի գրոհի ժամանակ՝ նույն դրվագում, խաղադաշտում հայտնվել էր 2-րդ գնդակ, իսկ կանոնների համաձայն՝ այդ պարագայում խաղը կանգնեցվում է: Գլխավոր մրցավարը, սակայն, ուշադրություն չհրավիրեց այդ հանգամանքին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա