Logo

Անգլիա – Խորվաթիա. Առաջին կեսից հետո (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 1 տուր

13 Հունիս 2021 - 17:00

1

Անգլիա

0

Խորվաթիա

1 - 0 Ռահիմ Ստերլինգ - 57`

ԵՎՐՈ 2020-ի D խմբի 1-ին տուրի շրջանակում Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականների միջև հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց դարպասի գրավման:

6-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենն անգլիացիներին հաշվի մեջ առաջ մղելու հիանալի հնարավորություն ստեղծեց, սակայն աշխարհի փոխչեմպիոնին գոլից փրկեց դարպասաձողը:

Առաջին խաղակեսում Անգլիայի հավաքականն ավելի շատ տիրեց գնդակին(58 տոկոս):

Անգլիացիներն առաջին կեսում կատարեցին 4 հարված, որոնցից 1-ը՝ դարպասին, խորվաթները՝ 2 հարված(դարպասին՝ 0): Առաջին կեսում Անգլիայի հավաքականն իրացրել է 1 անկյունային հարված, խորվաթներն անկյունային հարված չեն իրացրել:

Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստ Չալետա-Ցարը 42-րդ րոպեին ձեռքով խաղի կանոնների խախտման համար զգուշացվել է դեղին քարտով:

Խաղակեսում թիմերը 3-ական անգամ խախտել են կանոնները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա