Logo

Անգլիական 2 գրանդ ակումբներ կատաղի պայքար են մղում Տիմո Վերների տրանսֆերի համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 03.11.2019ՍՊՈՐՏ
timo werner celebration rbl - Անգլիական 2 գրանդ ակումբներ կատաղի պայքար են մղում Տիմո Վերների տրանսֆերի համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:35

-

-

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը: Գերմանացի 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Վերների իրավունքները նախորդ ամռանը փորձել էր գնել «Բավարիան», սակայն տեղափոխությունն այդպես էլ չէր կայացել: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը դրանից հետո նոր պայմանագիր էր ստորագրել «Լեյպցիգի» հետ, որն ուժի մեջ է լինելու մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձեն իրենց շարքերը Տիմոյով համալրել արդեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն առավել հավանական է, որ գործարքը չի կայանա նախքան այս մրցաշրջանի ավարտը:

Վերները գերմանական այս ակումբում ելույթ է ունենում 2016 թվականից: Նա ավելի վաղ պաշտպանել է «Շտուտգարտի» մարզական պատիվը: Հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում ակումբային մակարդակով մասնակցել է 15 հանդիպման՝ խփելով 13 գոլ ու կատարելով 6 արդյունավետ փոխանցում:

«Բարսելոնան» լուրջ մրցակից ունի Լաուտարո Մարտինեսի համար պայքարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա