Logo

Անգլիական ակումբները վստահ չեն՝ արժե՞ արդյոք ձեռք բերել Կոուտինյոյին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:24 / 04.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը ներկայում վարձավճարով ելույթ է ունենում «Ասթոն Վիլայի» կազմում, ամռանը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ բիրմինգհեմյան ակումբը կասկածում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու նպատակահարմարության հարցում, քանի որ բրազիլացին վերջին 6 խաղերում ոչ մի արդյունավետ գործողությամբ աչքի չի ընկել։

«Նյուքասլը», որն ավելի վաղ հետաքրքրված էր կիսապաշտպանի ծառայություններով, նույնպես չի շտապում որոշում կայացնելիս։ «Բարսելոնան» պատրաստ է 40 մլն եվրոյի դիմաց բաց թողնել բրազիլացուն։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կոուտինյոն «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա վարձակալական պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա