Logo

Աղբյուր. անգլիական ակումբը կապվել է «Ռեալի» հետ՝ Ասենսիոյի հնարավոր ձեռքբերման համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 08.04.2022ՍՊՈՐՏ
Մարկո Ասենսիո

Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել «Արսենալ»՝ հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիներն արդեն կապ են հաստատել «Արքայական ակումբի» հետ՝ իսպանացու հնարավոր ձեռքբերման համար։

Մարկոյի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Միլանը»:

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ կավարտվի հաջորդ ամռանը։

Transfermarkt-ը Իսպանիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն բոլոր մրցաշարերում «սերուցքայինների» կազմում անցկացրել է 34 հանդիպում, որոնցում խփել է 10 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա