Logo

Անգլիական գրանդները թիրախավորել են «Յուվեի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:36 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Մատեյս դե Լիխտ

Անգլիական «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» ցանկանում են ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտի տրանսֆերային իրավունքը՝ հայտնում է ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան: 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստի խաղի մեծ երկրպագուն է:

«Յուվենտուսը» մեծ ջանքեր է գործադրում՝ նիդեռլանդցու պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար: Թուրինյան գրանդը ցանկանում է բարձրացնել ֆուտբոլիստի հրաժարագինը: 

22-ամյա պաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ: Գործող պայմանագրով՝ Դե Լիխտի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա