Logo

Անգլիական գրանդը 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Լեյպցիգի» առաջատարին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.12.2020ՍՊՈՐՏ
sabitzer - Անգլիական գրանդը 5 տարվա պայմանագիր է առաջարկել «Լեյպցիգի» առաջատարին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «ՌԲ Լեյպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին։ Ավստրիացին լոնդոնյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Անգլիական ակումբն արդեն 5 տարվա պայմանագիր է առաջարկել 26-ամյա ֆուտբոլիստին։ «Ցլերի» հետ նրա ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։

«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին շուտով կսկսի բանակցել նաև գերմանական ակումբի հետ։

Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում «Լեյպցիգի» դեմ հանդիպումներից հետո «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հենց Զաբիտցերին էր առանձնացրել մրցակցի կազմում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա