Logo

Անգլիական գրանդը բանակցություններ է վարել Դիբալայի գործակալի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
19:08 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ՝ հաղորդում է Tuttomercatoweb-ը։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները հանդիպել են 28-ամյա արգենտինացու գործակալի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Նյուքասլը», ՊՍԺ-ն ու «Ատլետիկոն»։

«Յուվենտուսը» հաստատել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակով կլքի ակումբը։ Արգենտինացին թուրինյան ակումբի կազմում ելույթ է ունենում 2015 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնության 24 խաղում դարձել է 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2015 թվականից Դիբալան հրավիրվում է Արգենտինայի ազգային հավաքական։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա