Logo

Անգլիական գրանդը պատրաստ է 130 միլիոն եվրո առաջարկել Կվարացխելիայի համար

11:38 / 14.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիային։

Fichajes-ի հաղորդմամբ՝ անգլիական ակումբը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 130 միլիոն եվրո։ «Լիվերպուլը» ծրագրում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրջորեն փոխել կազմը:

Հիշեցնենք, որ Կվարացխելիան նախորդ տարվա հուլիսից է խաղում իտալական ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 33 խաղում դարձել է 14 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Վրաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային արժեքը գնահատում է 85 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա