Logo

Անգլիան սպասում է Մխիթարյանի վերադարձին, Հիգուայինը՝ թիմակցի մեջ տեսնում Մեսիին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.12.2016ՍՊՈՐՏ
COwZ7ptm - Անգլիան սպասում է Մխիթարյանի վերադարձին, Հիգուայինը՝ թիմակցի մեջ տեսնում Մեսիին. Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» հանդիպման հավանական մեկնարկային կազմերը: Եթե ամեն ինչ ճիշտ լինի, ապա Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված կլինի մեկնարկային կազմում և վնասվածքից հետո վերջապես կվերադառնա խաղադաշտ:

Ռուբեն Հայրապետյան. «Անուրանալի են Հենրիխ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել»:

Հայկական ակումբները նույնպես պատրաստվում են Ամանորին և Սուրբ Ծննդին: «Բանանցը» ներկայացրել է հետաքրքիր տեսահոլովակ, որին մասնակցություն են ունեցել ակումբի տարբեր տարիքային թիմերի ֆուտբոլիստները:

5ipkjwbw

«Փյունիկը» նույնպես անմասն չի մնացել ամանորյա եռուզեռից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա