VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը ներկայացրել է Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» հանդիպման հավանական մեկնարկային կազմերը: Եթե ամեն ինչ ճիշտ լինի, ապա Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված կլինի մեկնարկային կազմում և վնասվածքից հետո վերջապես կվերադառնա խաղադաշտ:
Ռուբեն Հայրապետյան. «Անուրանալի են Հենրիխ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակի կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել»:
Հայկական ակումբները նույնպես պատրաստվում են Ամանորին և Սուրբ Ծննդին: «Բանանցը» ներկայացրել է հետաքրքիր տեսահոլովակ, որին մասնակցություն են ունեցել ակումբի տարբեր տարիքային թիմերի ֆուտբոլիստները:
«Փյունիկը» նույնպես անմասն չի մնացել ամանորյա եռուզեռից: