Logo

Անգլիայի չեմպիոնի 100 մլն-անոց տրանսֆերն արդեն «ճանապարհին» է

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.06.2018ՍՊՈՐՏ
6545 - Անգլիայի չեմպիոնի 100 մլն-անոց տրանսֆերն արդեն «ճանապարհին» է

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հաղորդում է Mirror պարբերականը:

27-ամյա ալժիրցու տեղափոխությունը «քաղաքայիններին» կարող է արժենալ 100 մլն եվրո: Մանչեսթերյան ակումբին մնացել է համաձայնության գալ որոշ մանրուքների շուրջ:

Մահրեզը «Սիթի» տեղափոխությանը մոտ էր նաև ձմռանը, սակայն նրա ակումբը վերջին պահին որոշել էր հրաժարվել առաջարկից:

«Լեսթերը» միաժամանակ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպան Պատրիկ Ռոբերտսի վերաբերյալ, ով վերջին 3 տարին վարձավճարով անցկացրել է «Սելթիկում»: Սպասվում է, որ այս գործարքը կձևակերպվի Մահրեզի տեղափոխությունից առանձին:

Բացի այդ, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մոտ 55 մլն եվրո գնահատված առաջարկ է ներկայացրել «Նապոլիի» կիսապաշտպան Ժորժինյոյի տրանսֆերի համար, սակայն իտալական ակումբն իր խաղացողի դիմաց պահանջում է 80 մլն եվրո:

Գվարդիոլան նշել է ԱԱ-2018-ում իր ֆավորիտ հավաքականը և դա Իսպանիան չէ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա