Logo

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խոստումը Ֆոդենին ԵՎՐՈ 2020-ը հաղթելու դեպքում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.07.2021ՍՊՈՐՏ
Անգլիայի հավաքականի խոստումը Ֆոդենին ԵՎՐՈ 2020 ը հաղթելու դեպքում - Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խոստումը Ֆոդենին ԵՎՐՈ 2020-ը հաղթելու դեպքում
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆիլ Ֆոդենը ԵՎՐՈ 2020-ի մեկնարկից առաջ՝ TalkSPORT-ի հետ զրույցում հայտնել էր, թե ինչ պայմանավորվածություն ունի հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Ֆոդենի խոսքով՝ անգլիացիները համաձայնել են, որ պետք է Ֆոդենի սանրվածքից անեն, եթե ընտրանին դառնա ԵՎՐՈ 2020-ի հաղթող:

«Ես թիմին ասացի, որ եթե մենք հաղթենք, ապա նրանք պիտի իմ սանրվածքից անեն: Բոլորը համաձայնեցին»,- ասել է Ֆոդենը:

Անգլիայի հավաքականը եզրափակիչում է ու քիչ անց կվիճարկի բաղձալի տիտղոսն իտալացիների հետ:

Bleacher Report Football-ը պատկերացրել է, թե ինչ տեսք կունենան Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները, եթե չեմպիոն հռչակվեն ու կատարեն իրենց խոստումը:

ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ. Իտալիա – Անգլիա. Մեկնարկային կազմեր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա