Logo

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
methode times prod web bin 1171f45e e2a5 11eb a821 58982b1c936d - Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

Հայտնի են դարձել մանրամասներ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ խաղում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում կայացրած որոշումների վերաբերյալ։

Daily Mail-ը պնդում է, որ Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել, երբ իմացել են, որ Սաութգեյթը հինգերորդ հարվածը վստահել է 19-ամյա Բուկայո Սակային։ Նրան ընտրել են մարզումների ժամանակ 11-մետրանոց հարվածները գերազանց իրացնելու համար։

Սաութգեյթը հետևել է խաղացողների կատարած աշխատանքին ամբողջ մրցաշարի ժամանակ։ Մարզումներից հետո նրանք 11-մետրանոցներ են իրացրել։ Անգլիայի մարզչի օգնական Սթիվ Հոլանդը ֆիքսել է խաղացողների յուրաքանչյուր փորձն ու լավագույն իրացնողների ցանկ է կազմել։

Հաղորդվում է, որ Սական ավելի լավ է հարվածել մարզումներին, քան Մարկուս Ռեշֆորդն ու Ջեյդոն Սանչոն։

Եթե Սական դիպուկ իրացներ հարվածը, նրանից հետո հարվածելու էին Ջեկ Գրիլիշը, Ջորդան Պիկֆորդն ու Քելվին Ֆիլիպսը։ Սաութգեյթը ցանկացել է, որ վեցերորդը հարվածի Պիկֆորդը, սակայն Ջեկ Գրիլիշը ցանկություն է հայտնել հարվածելու ու նրան տրվել է վեցերորդ հարվածը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա