Logo

Անգլիայի հավաքականն ընդհատեց իտալացիների ռեկորդային անպարտելի շարքը

13:54 / 24.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը տևական ընդմիջումից հետո կարողացավ մրցակցի խաղադաշտում հաղթել իտալացիներին։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը Եվրոպայի գործող չեմպիոնին 2-1 հաշվով հաղթեց Նեապոլի «Դիեգո Մարադոնա» ստադիոնում։

Նախորդ անգամ անգլիացիներն Իտալիայի հավաքականին Ապենինյան թերակղզում հաղթել էին 1961 թվականին, հաղորդում է Opta-ն։

Բացի այդ, Անգլիայի հավաքականն ընդհատեց իտալացիների ռեկորդային անպարտելի շարքը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Մինչև այդ խաղը Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը տարել էր 34 հաղթանակ ու գրանցել 6 ոչ-ոքի։

Հիշեցնենք, որ Անգլիայի ու Իտալիայի հավաքականների հետ ընտրական C խմբում ընդգրկված են նաև Ուկրաինան, Հյուսիսային Մակեդոնիան և Մալթան։ Երկրորդ տուրում Իտալիան մարտի 26-ին կմրցի Մալթայի, իսկ Անգլիան՝ Ուկրաինայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա