Logo

Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-ի մրցանակային գումարի մի մասը կփոխանցի բարեգործության

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
212453082 4417676861618459 8255904303645499818 n - Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-ի մրցանակային գումարի մի մասը կփոխանցի բարեգործության

Անգլիայի հավաքականի խաղացողները մտադիր են ԵՎՐՈ-2020-ից հետո մրցանակային գումարի մի մասը տալ բարեգործության։

Անգլիայի ֆուտբոլային միությունը հաղթանակի դեպքում մոտ 24 միլիոն ֆունտ է ստանալու, որոնցից 9,5 միլիոնը բաժին է հասնելու խաղացողներին։ Եզրափակիչում պարտության դեպքում FA-ն կստանա ավելի քիչ գումար, սակայն դա չի խանգարի ֆուտբոլիստներին իրագործել իրենց նպատակները։

The Telegraph-ի տեղեկություններով՝ խաղացողները մտադիր են այդ գումարի զգալի մասը հանձնել Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությանը:

Փոխանցման հարցերը քննարկվելու են մրցաշարի ավարտից հետո։ Իտալիայի ու Անգլիայի հավաքականների միջև եզրափակիչը կայանալու է կիրակի՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա