Logo

Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 25.01.2021Հեղինակներ
sad - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ տառաճանաչությունն ու գրագիտությունը համարվում են սովորական և պարտադիր ունակություններ: Իսկ ի՞նչ ասեն նրանք, ովքեր իսկապես ուզում են, բայց պարզապես չեն կարողանում ճիշտ գրել: Մի անհանգստացեք, դուք միայնակ չեք, շատ տաղանդավոր և հանճարեղ մարդիկ ուղղագրական սխալներ են թույլ տվել և դա ոչ մի կերպ չի ազդել նրանց ճակատագրի վրա:

Ձեզ ենք ներկայացնում հեղինակների, ովքեր, այս կամ այն ​​պատճառով, լիովին չեն տիրապետել ուղղագրության և կետադրության կանոններին։

 

Ալեքսանդր Պուշկին

Շատ է ասվել, որ ներկայիս ռուսերեն լեզվի ուղղագրական կանոները բավականին ուշ են ձևավորվել, և որ 19-րդ դարի բանաստեղծների և գրողների նկատմամբ պահանջներ չեն կարող լինել: Բայց, այնուամենայնիվ, որոշ կանոններ գոյություն ունեին, և կային մարդիկ, ովքեր հաճախ էին խախտում դրանք:

Այսպիսով, Պուշկինը՝ մեծագույն ռուս պոետը, բավականին անփույթ ու ազատ էր վերջաբանների ընտրության հարցում: Պուշկինը կարող էր հեշտությամբ գրել «селы» և «бревны», «села» и «бревна»-ի փոխարեն. ինչպես նաև «серебряной», «серебряный»-ի փոխարեն: Լեզվաբան և գրականագետ Գրիգորի Վինոկուրը դա բացատրում է նրանով, որ բանաստեղծի լեզվական գիտակցությունը սերտորեն կապված էր ժողովրդական բարբառների հետ: Այնուամենայնիվ, սխալը սխալ է, ինչպես էլ այն կոչենք։

illiterate 01 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Հանս Քրիստիան Անդերսեն

Անդերսենը  հակասական անձնավորություն էր: Հայտնի հեքիաթասացը չէր սիրում փոքրիկների համար գրած իր  գործերը և հպարտանում էր միայն պիեսներով և վեպերով: Նա շատ բան է արել մանկական գրականության համար, բայց ինքը չի սիրել երեխաներին և փորձել է հեռու մնալ նրանցից: Անդերսենը հիանալի գրող էր, բայց մինչ կյանքի վերջը սխալներով էր գրում. Նա ունեցել է դիսլեքսիա (սովորելու դժվարություն, որը բնութագրվում է կարդալու դժվարությամբ՝ չնայած նրան, որ ինտելեկտի մակարդակը բարձր է), թե  վատ կրթություն, այսօր դժվար է ասել: Այնուամենայնիվ, մենք հաստատ գիտենք, որ գրողը մեծ գումարներ է ծախսել իր տեքստերը խմբագրելու և սրբագրելու վրա:

illiterate 02 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Լյուիս Քերոլ

Դանիացի հայտնի հեքիաթասացից ոչ պակաս տարօրինակ էր նրա կրտսեր ժամանակակիցը՝ անգլիացի Չարլզ Լաթվիջ Դոջսոնը, ով պատմության մեջ մտավ «Լյուիս Քերոլ» կեղծանվամբ: Մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան և լուսանկարիչ. Նա ստեղծեց գրական պատմության ամենատարօրինակ և ամենասյուրռեալիստական հեքիաթներից մեկը: Այնուամենայնիվ, չնայած իր բոլոր տաղանդներին, «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի հեղինակը անընդհատ սխալներով էր գրում, ինչը վայել չէր վիկտորիանական դարաշրջանի մի ջենտլմենի: Բայց այդ փաստից նա բոլորովին չի տառապել։
illiterate 03 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Ջեյն Օսթին

 Ջեյն Օսթինը նույնպես բավականաչափ գրագետ չէր: «Հպարտություն և նախապաշարմունք»-ի հեղինակը չէր կարողանում աշխատել առանց սրբագրիչների մշտական ​​օգնության, որոնք, բարեբախտաբար, միշտ հասանելի էին:
illiterate 04 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Վլադիմիր Մայակովսկի

Իր հուշերում հեղինակը գրում է. «Напечатал „Флейту позвоночника“ и „Облако“. Облако вышло перистое. Цензура в него дула. Страниц шесть сплошных точек. С тех пор у меня ненависть к точкам. К запятым тоже».
Գրականագետները վստահ են, որ Մայակովսկին դիսլեքսիա ուներ, և նա չէր կարողանում հասկանալ, թե որտեղ պետք է դրվեն կետադրական նշանները։ 1916-ից հետո բանաստեղծի գործերը կետադրում էր Օսիպ Բրիկը, իսկ մինչև Բրկին հանդիպելը,  բանաստեղծին օգնում էին ընկերները։
Չնայած դժվարություններին, որոնք նա ստիպված էր հաղթահարել, Մայակովսկին, ինչպես ոչ ոք, զգում էր տեքստի ռիթմը: Թերևս բանաստեղծի՝ կետադրությունը յուրացնելու անկարողության շնորհիվ ծնվեց նրա հայտնի բանաստեղծական «սանդուղքը»:
illiterate 05 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Ագաթա Քրիստի

Ագաթա Քրիստին, ուներ նույն  առանձնահատկությունը, ինչ Մայակովսկին։ Դետեկտիվների թագուհին հրաշալի պատմություններ էր հորինում, բայց չէր կարողանում դրանք գրագետ գրի առնել։ Բայց դա բոլորովին չի խանգարել գրողին։ Հանրաճանաչության տեսանկյունից նրա գրքերը համեմատվում են Շեքսպիրի պիեսների հետ։

illiterate 06 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Էռնեստ Հեմինգուեյ

Ի տարբերություն Ագաթա Քրիստիի, Հեմինգուեյը դիսլեքսիկ չէր, նա պարզապես կարծում էր, որ իր ձեռագրերի սրբագրումը խմբագիրների և սրբագրիչների աշխատանքն է, իսկ ինքը ստեղծագործող է, ով կարող էր իրեն թույլ տալ գրել` moveing տարօրինակ բառը moving (շարժում) բառի փոխարեն։
illiterate 08 min - Անգրագետ գրողներ. Դիսլեքսիա՞, թե՞ վատ կրթություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա