Logo

Կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:38 / 22.05.2022ՍՊՈՐՏ
null

Մասնակից պետությունների հանգրվան «Անի Գրանդ» հյուրանոցում այսօր կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը՝ հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Հայ մարզիկներին բաժին հասան հետևյալ մրցակիցները։

48կգ

Բարեղամ Հարությունյան – Սախիլ Ալախվերդովի (Վրաստան)

51կգ

Արթուր Հովհաննիսյան – Աթիլա Բերնաթ (Հունգարիա) / Մոլինա Սալվադոր (Իսպանիա)

54կգ

Ջանիկ Սահակյան – Ելմիր Նաբիև (Ուկրաինա)

57կգ

Արթուր Բազեյան – Ալեն Ռահիմիչ (Բոսնիա և Հերցեգովինա) / Բաթուհան Չիֆթչի (Թուրքիա) 

60կգ

Կարեն Տոնականյան – Ռոլանդ Վերես (Հունգարիա)

63.5 կգ

Հովհաննես Բաչկով – Ջոզեֆ Թայերս (Անգլիա) / Բրենդան Մաք-Քարթի (Իռլանդիա)

67 կգ

Գուրգեն Մադոյան – Կարլ Բենիամին Էրիկսոն (Ֆինլանդիա)

71 կգ

Նարեկ Զախարյան – Թեքեքս Միքալ (Սլովակիա)

75 կգ

Վախթանգ Հարությունյան – Բարտոշ Գոլեբիեվսկի (Լեհաստան)

80 կգ

Համբարձում Հակոբյան – Քոսիան Դմիտրի (Մոլդովա)

86 կգ

Ռաֆայել Հովհաննիսյան – Ստեֆանով Դիմիտրով Կրիստյան (Բուլղարիա)

92 կգ

Նարեկ Մանասյան - Միխալեկ Դավիդ (Սլովակիա)

92+ կգ

Դավիթ Չալոյան – Յուրայ Սոլիդա (Բոսնիա և Հերցեգովինա) / Ալգիրդաս Բանիուլիս (Լիվտա)

Առաջնության մարտերը տեղի կունենան մայիսի 23֊ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


«Vivaro Media»-ն բռնցքամարտի Եվրոպայի առաջնության պաշտոնական մեդիա գործընկերն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա