Logo

Այսօր Հովսեփյանը կպայքարի մեդալի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:49 / 16.05.2022Բռնցքամարտ
Անի Հովսեփյան

Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկած Հայաստանի 4 պատվիրակներից պայքարը շարունակում է միայն 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, որը, իր հաշվին գրանցելով երկու հաղթանակ, հասել է քառորդ եզրափակիչ։

Հայուհին արդեն պայքարից դուրս է թողել ուկրաինուհի Մարիա Սեդայային և ճապոնուհի Արիսա Ցուբատային, որոնց նկատմամբ տարել է վստահ հաղթանակներ։ Այսօր՝ ցերեկային մրցահերթում, Անին քառորդ եզրափակիչ փուլում մրցելու է իռլանդուհի Էդել Լիզա Օ՛Քոնորի հետ։ Զույգի հաղթողն առնվազն բրոնզե մեդալ կապահովի։

1/8 եզրափակիչի արգելքը չհաղթահարեցին մեր մյուս երկու մարզուհիները. Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ) առաջխաղացման իրավունքը զիջեցին համապատասխանաբար ուզբեկ մարզուհի Ազիզա Յակուբովային և թրքուհի Հատիս Ակբասին։

Ավելի վաղ առաջին փուլում Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) պարտվել էր լեհուհի Նատալյա Ռոկին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա