Logo

Անի Հովսեփյանը վաղաժամկետ հաղթանակով է մեկնարկել Ստամբուլում

Հեղինակ
Հրայր Նազարյան
09:54 / 10.05.2022Բռնցքամարտ
Անի Հովսեփյան

Տպավորիչ հաղթանակով է Ստամբուլում ընթացող կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը։

Մինչև 70 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչի մենամարտում Անի Հովսեփյանը վստահ առավելության է հասել ուկրաինուհի Մարիա Սեդայայի նկատմամբ։ Մրցաշարի պաշտոնական կայքից տեղեկանում ենք՝ հայ մարզուհու գերազանցությունն այնքան ակնհայտ է եղել, որ մրցավարները մենամարտն ավարտել են սահմանված ժամանակի լրանալուց վայրկյաններ առաջ։

Հանդիպման ավարտն ազդարարվել է 3-րդ ռաունդի 2-րդ րոպե 55-րդ վայրկյանին։

Մայիսի 13-ին՝ երեկոյան մրցահերթում, Հովսեփյանը մրցելու է ճապոնուհի Արիսա Ցուբատայի հետ, որն այս փուլում ազատ էր մասնակցությունից։

Այսօր՝ երեկոյան, Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) նույնպես 1/16 եզրափակիչում հանդիպելու է լեհ մարզուհի Նատալյա Ռոկին։ Մայիսի 12-ին՝ առավոտյան մրցահերթում, ռինգ է դուրս գալու երիտասարդների աշխարհի չեմպիոն, մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ), որի մրցակիցն է լինելու ֆինն մարզուհի Պիհլա Օյա-Կայվո։ Նույն օրը՝ երեկոյան, Հայաստանը ներկայացնող Ռուսաստանի նախկին չեմպիոնուհի Եկատերինա Սիչևան (54 կգ) ուժերն է չափելու ուկրաինուհի Սվետլանա Ումանսկայի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա