Logo

Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 21.07.2020Արվեստանոց
ani hovaaak - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Ինձ համար արվեստի բոլոր ճյուղերը փոխկապակցված են՝ երաժշտությունը, պլաստիկան, մնջախաղը, թատրոնը, կինոն, պոեզիան.  այն ամենն, ինչում կա շարժում, դինամիկա, կամ ինչին նայելիս քո մեջ ինչ-որ բան է շարժվում, քեզ ինչ-որ ուրիշ տեղ է տանում։

jjjjlll 960x1022 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Այստեղ՝ վերևում Կոմիտասի աշխատանքային երգերից մեկն է՝ «Գութանը հաց եմ բերում», ներքևում գյուղն է. այստեղ տաք արևն է, որն արդեն մայր է մտել…

6 1 960x1200 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Հաճախ եմ անդրադառնում սրբապատկերներին, որովհետև հավատքով մարդ եմ, շատ անձնական եմ համարում այդ տարածքը իմ կյանքում։ Ինձ մոտ կուտակվել էին նկարների բազմաթիվ շրջանակներ, որոնք էլ հումք հանդիսացան թագերը պատկերելու համար։ Գիտե՞ք, կարևոր է էմոցիան, հույզն ու ապրումը փոխանցել, իսկ նյութը երկրորդական է, կարելի է անպիտան իրերը վերամշակել ու երկրորդ կյանք տալ դրանց։

DSC5789 960x915 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Եթե ուշադիր նայենք այս ճնճղուկին, կարող ենք տեսնել, որ այն պատկերված է շախմատի քարերով։ Վերջիններս շատ հին են, կեսն արդեն իսկ կոտրված էին ու ենթակա չէին վերանորոգման։ Այսպիսով, դրանք երկրորդ կյանք ստացան։

նկտ 960x640 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Արհեստանոցում, որը վարձակալել էի, մի պապիկ էր ապրում. նախկինում նա ակորդեոններ է վերանորոգել ու իր տանը պահպանվել են հին, անպիտան ակորդեոնների մասեր։ Այստեղ իմ քաղաքն է՝ Երևանը, որն աշխարհի չափ սիրում եմ,  ու այն ամբողջությամբ ակորդեոնի միջուկից է։

r 1 62 x 82 960x739 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Ինչպես արդեն նշեցի, ինձ համար առավել կարևոր է հույզը, քան՝ նյութը։ ՈՒ նաև կարևոր է օգնել բնությանը՝ օգտագործելով այնտեսակ նյութեր, որոնք անմարսելի են վերջինիս համար։ Աղջիկների հաճախ եմ պատկերում, նրանցից շատերը հենց կարմրամազ են։ Նրանք ինձ համար տրամադրություն են, կարող եմ նրանցից յուրաքանչյուրի մեջ ինձ գտնել՝ հենց փոխանցած հույզի ու էմոցիայի մեջ։ Առհասարակ, բոլոր պատկերներս եռաչափ են, սա՝ նույնպես։ Աղջկա մազերն ամբողջությամբ հին, ժանգոտած գալարաձև մետաղալարերերից է։

m 960x1367 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Կրկին հոգևոր թեմատիկայով գործ է, օգտագործել եմ հին շրջանակներ ու բանալիներ։ Այս գործը շատ թանկ է ինձ համար։

նկիլօ 960x1192 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Այս գործը կրկին ակորդեոնի մասնիկներից է. պատկերել եմ վառված ամառային դաշտերը՝ չորացած ծաղիկներով։

աղրի 960x778 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Այս փոքր-փոքր աղջիկները անդադար կրկրնվում են իմ գործերում. սա այն դեռահասն է, այն փոքր մարդուկը, որը կա յուրաքանչյուրիս մեջ, որը մի քիչ աշխարհից խռոված է, որը անսահման անձնական ու թանկ է։ Սա ավելի գրաֆիկական գործ է, որտեղ միայն փուչիկներն են պլաստիկից։

դզւկե 960x640 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Ձկների պատկերները նույնպես շատ են հանդիպում իմ գործերում։ Սա իմ ամենասիրելիներից մեկն է։ Ամբողջը մետաղյա թիթեղներից է։ Ես նրան պատկերել եմ, որպես մարդ, որին կյանքը բզկտել է, կերել է, ուրիշ ձկներն են կերել, իսկ նա ասում է՝ «ես դեռ ողջ եմ», «ես դեռ կամ»։

րւկօ 960x640 - Անի Հովակ. իմ կոլաժներն ու դրանց պատմությունները

Այս կոլաժը մի շարքից է, որտեղ աշխատել եմ ապակու վրա։ Մասնավորապես այս դեպքում օգտագործել եմ ապակի և մետաղ։ Իմ ձկնիկներից մեկն է, որը պատին կախված՝ կարծես օդում լինի։ Իսկ շրջանակի մի մասը չկա, ինչն էլ «ազատության» խորհրդանիշն է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա