Logo

Անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում է տարբեր հույզերի համադրությունը

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 06.03.2018ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
VOLUMES 01 - Անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում է տարբեր հույզերի համադրությունը

Maxim Zhestkov-ը վիզուալ արտիստ և անիմատոր է: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում արտիստը փորձում է անիմացիոն կարճամետրաժ ֆիլմերի միջոցով խոսել վիզուալ լեզվով և ուսումնասիրել ամենատարբեր հույզերի համադրությունները: Արտիստն իր «Volumes/Ծավալներ» շարքում ներկայացնում է բնության օրենքներն ու տարբեր հույզերի համադրությունը: Կարճամետրաժ ֆիլմում միլիոնավոր գունագեղ մասնիկներ պարում են, խաղում և շփվում միմյանց հետ ու փորձում հիպնոսացնել դիտողին: Ֆիլմում բոլոր մասնիկները մշտապես շարժման մեջ են և զարգանում են տարածության մեջ: Յուրաքանչյուր շրջանակ ստեղծում է նոր թվային քանդակ, որի ընթացքում ձայնն ու շարժումը միախառնվելով՝ ստեղծում են անծայրացիր թվացող տիեզերք: Maxim Zhestkov-ի «Ծավալներ» շարքը հենց տիեզերական ուժի և դրա հետ կապված գործընթացների հետազոտության արդյունքն է:

VOLUMES 09 - Անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում է տարբեր հույզերի համադրությունը

VOLUMES 01 - Անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում է տարբեր հույզերի համադրությունը

VOLUMES 07 - Անիմացիոն ֆիլմ, որը ներկայացնում է տարբեր հույզերի համադրությունը

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա