Logo

«Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 31.12.2020Բասկետբոլ
Բացառիկ
34529 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 17:49

-

-

2020 թվականը համաշխարհային սպորտի տեսանկյունից չի կարելի ասել՝ ձեռքբերումների տարի էր։ Հակառակը` կորուստներն անհամեմատ ավելի շատ էին։ Իհարկե, դրանում իր «դերակատարումն» ունի չարաբաստիկ կորոնավիրուսը, սակայն մարզական տարվա առաջին կորուստը վարակի հետ որևէ առնչություն չունի։ 

Կոբի Բրայանտ

image 2 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Հունվարի վերջին՝ սեփական ուղղաթիռի վթարից մահացել է «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը: Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ հունվարի 27-ի առավոտյան, Կալիֆոռնիա նահանգի Կալաբասաս քաղաքում: Վթարի հետևանքով մահացել էր նաև նրա 13-ամյա դուստրը։ Ուղղաթիռի օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբոյանն է։ Մյուս 6 ուղևորները ևս մահացել են։ Բրայանտը 41 տարեկան էր:

«Լեյքերսի» հաջորդ հանդիպումը չէր կարող չկազմակերպվել նրա հիշատակին։ «Սթեյփլզ Սենթերում» կայացած հանդիպումից առաջ, ընթացքում և հետո երգիչներ, երաժիշտներ կատարել են Բրայանտի սիրելի երգերը, Լեբրոն Ջեյմսը հանդես է եկել հուզումնալից ելույթներով։ 

Լեբրոն Ջեյմսի արցունքներն ու «Լեյքերսի» անմոռանալի երեկոն ի հիշատակ Կոբի Բրայանտին (տեսանյութ)

Ռադոմիր Անտիչ

hycitnkxt7lyd8acyisv 960x540 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Մարտ-ապրիլ ամիսենրին աշխարհը պարալիզացրեց կորոնավիրուսը։ Համաշխարհային ֆուտբոլի և սպորտի առաջին հայտնի զոհերից մեկը լեգենդար մարզիչ Ռադոմիր Անտիչը։ Սերբ մասնագետը 71 տարեկան էր։ Անտիչը հայտնի է որպես բացառիկ մարզիչ, որն իր կարիերայի ընթացքում աշխատել է իսպանական երկու գրանդ ակումբների՝ «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ։ Սակայն մարզչական կարիերայի նրա գլխավոր նվաճումները գրանցվել են մեկ այլ թոփ թիմի՝ «Ատլետիկոյի» հետ։ Ռադոմիր Անտիչը 1995 թվականին «հնդկացիների» հետ երկու տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն ու գավաթակիր։

Ստիրլինգ Մոս

Stirling Moss Tribute Main 1 960x640 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Ապրիլի 12-ին կյանքից հեռացել է Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Ստիրլինգ Մոսը։ Նա 90 տարեկան էր, թեպետ նրան բուժող բժիշկները պնդում են, որ կորոնավիրուսը կապ չունի նրա մահվան հետ, բայց մի շարք մասնագետներ պնդում են, որ նրա առողջական վիճակն այնքան վատ չէր, որ նա մահանար։ Մոսը համարվում է Ֆորմուլա 1-ի պատմության ամենատաղանդաշատ ավտոարշավորդներից՝ չնայած նրան, որ իր կարիերայի ընթացքում երբեք չի դարձել աշխարհի չեմպիոն։ Նա չորս անգամ դարձել է աշխարհի փոխչեմպիոն, Լե Մանի 24-ժամյա լեգենդար մրցավազքի հաղթող է։

Մոսն իր կարիերայի ընթացքում մասնակցել է 529 մրցավազքի, որոնցից 212-ում հաղթող է ճանաչվել։ Ֆորմուլա 1-ի շրջանակում նա 66 ելույթ է ունեցել, տոնել 16 հաղթանակ։ Կարիերան ավարտել է 1962 թվականին։ 

Ջեք Չարլթոն

1624 960x720 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Ամռան սկզբին մահացել է Անգլիայի հավաքականի և «Լիդս Յունայթեդ» լեգենդար ֆուտբոլիստ Ջեք Չարլթոնը։ Sky Sports-ը գրել է, որ 85-ամյա Չարլթոնի մահվան պատճառը երկարատև ծանր հիվանդությունն է: «Բիգ Ջեքը», ինչպես ասում էին նրան, լեգենդար Բոբի Չարլթոնի եղբայրն է, որի հետ 1966 թվականին հայրենիքում դարձել է աշխարհի չեմպիոն: Չարլթոնը հանդես է եկել կենտրոնական պաշտպանի դիրքում: Նա «Լիդսի» լեգենդ է, որի կազմում անցկացրել է ռեկորդային՝ 773 հանդիպում: Հետագայում Չարլթոնը զբաղվել է նաև մարզչական կարիերայով ու գլխավորել Իռլանդիայի հավաքականը: 

Աբդուլմանապ Նուրմագոմեդով

hi res c09e6f3b4daea63908939cdff1a7e076 crop north 960x640 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Հուլիսի 3-ին մահացել է խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրն ու անձնական մարզիչ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը։ Նա 57 տարեկան էր։ Մայիսին մարզիկի հայրը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Նրա մոտ առկա էր նաև թոքաբորբ, որն առաջացել էր կորոնավիրուսից։ Հաղորդվում է, որ մահվան պատճառը եղել է հենց կորոնավիրուսը:

«Կորոնատարվա ամփոփում». Համաշխարհային սպորտի եղած/չեղածը 2020 թվականին

Միխայիլ Բաղդասարով

23601 mikhayil baghdasarov M 960x638 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Օգոստոսի 21-ին մահվան շունչը զգաց հայկական սպորտն ու ֆուտբոլը մասնավորապես։ Այդ օրը մահացել է «Միկա» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Միխայիլ Բաղդասարովը: Բաղդասարովի «Միկան» 16 մրցաշրջան մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնություններին: Թիմը 6 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, 2 անգամ՝ սուպերգավաթակիր, 4 անգամ՝ փոխչեմպիոն, 3 անգամ՝ բրոնզե մեդալակիր: 

Նոբի Սթայլզ

Nobby Stiles George Best and Bobby Charlton 960x720 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Հոկտեմբերի 30-ին 78 տարեկանում կյանքից հեռացել է ԱԱ-1966-ի ևս մեկ չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հենակետային կիսապաշտպան Նոբի Սթայլզը: Նախկին ֆուտբոլիստը մահացել է շագանակագեղձի քաղցկեղի հետ երկարատև պայքարի և վերջին փուլի ծերունական դեմենցիա ունենալու հետևանքով: «Մանչեսթեր Յունայթեդն» արձագանքել է Սթայլզի մահվան լուրին: «Նոբին մեր ակումբի պատմության հսկան էր, որին սիրում էինք բոլորս, շատ ենք կարոտելու նրան»:

Սթայլզն Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։

Դիեգո Մարադոնա

2020 11 25T164902Z 1272362450 RC2GAK9E6NQA RTRMADP 3 SOCCER ARGENTINA MARADONA pic4 zoom 1500x1500 79404 960x540 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Նոյեմբերի 25-ից ֆուտբոլային աշխարհում հայտնվեց իսկական մահաբեր փոխանցափայտ։ Այն առաջինն իր ձեռքը վերցրեց համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան։ 60-ամյա Դոն Դիեգոյի մահը ցնցեց ամբողջ աշխարհն ու Արգենտինան մասնավորապես։ Նրա հուղարկավորության արարողությունն ուղեկցվեց բազմաթիվ անկարգություններով, ոստիկանական ուժերի և երկրպագուների միջև։ 

Դիեգոյին ներկայացնելու առանձին անհրաժեշտություն չկա։ Մարադոնան առավել է հայտնի է «Բարսելոնայում»(1982 – 1984) և «Նապոլիում»(1984 – 1991) իր ելույթով: Նա եղել է նաև Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչը: Այլ հետաքրքիր փաստերի մասին կարդացեք այստեղ։ Իսկ այս հղումով կարող եք անցնել մեր քուիզը՝ նվիրված Դոն Դիեգոյին։ 

Պապ Բուբա Դիոպ

83525 Papa Buba Diop 960x533 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Նոյեմբերի 29-ին 42 տարեկանում կյանքից հեռացել է Սենեգալի հավաքականի նախկին կիսապաշտպան Պապա Բուբա Դիոպը: Նա տառապում էր երկարատև հիվանդությունից: Դիոպն աշխարհին հայտնի է դարձել ստացել 2002-ի թվականին։ 21-րդ դարի առաջին Մունդիալի բացման խաղում հենց նրա գոլն է հաղթական պարգևել Սենեգալի հավաքականին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում։ Նրա հետ սենեգալցիները հասել են մինչև քառորդ եզրափակիչ: Դիոպը հավաքականում անցկացրել է 63 խաղ, դարձել 11 գոլի հեղինակ:

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

Վիկտոր Պոնեդելնիկ

1569055050 0 217 2047 1368 1920x0 80 0 0 a03619a1d7e49540955e0446c78bc6c2 960x540 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

83 տարեկանում մահացել է 1960թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչում ֆուտբոլի ԽՍՀՄ հավաքականի «ոսկե գոլի» հեղինակ Վիկտոր Պոնեդելնիկը։ 

Վիկտոր Պոնեդելնիկը կարիերան սկսել էր 1956-ին Ռոստով «Տորպեդոյում», որը հետագայում անվանափոխվել էր «Ռոստսելմաշ»։ Չորս տարի անց նա հրավեր է ստացել ԽՍՀՄ հավաքականից, որի կազմում անցկացրել է 29 հանդիպում, խփել 20 գոլ։ 1960-1963-ին Պոնեդելնիկը չորս անգամ անընդմեջ ճաչանվել է ԽՍՀՄ լավագույն հարձակվող։

Ալեխանդրո Սաբելյա

h 56551566 scaled 1 960x640 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Դեկտեմբերի 9-ին 67 տարեկանում մահացել է արգենտինացի հայտնի մասնագետ Ալեխանդրո Սաբելյան: Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով, որոնք սրվել են կորոնավիրուսով վարակվելու հետևանքով: «Ալբիսելեստեն» 1990 թվականից հետո իր լավագույն ելույթն աշխարհի առաջնությունում գրանցել է հենց Սաբելյայի օրոք։ 2014 թվականի Մունդիալին Սաբելյան Արգենտինայի հավաքականի հետ հասել է եզրափակիչ, որտեղ պարտվել է Գերմանիային լրացուցիչ ժամանակում։ Մինչև այդ՝ մասնագետը գլխավորել է արգենտինական «Էստուդիանտեսը»: Թիմը Սաբելյայի աշխատանքի ժամանակաշրջանում դարձել է Արգենտինայի չեմպիոն ու նվաճել Լիբերտադորեսի գավաթը: Բացի այդ, հասել է մինչև աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ:

Պաոլո Ռոսի

image 1 960x540 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի‍ 10-ին 64 տարեկանում ծանր անբուժելի հիվանդությունից մահացել է իտալական ֆուտբոլի լեգենդ Պաոլո Ռոսին: Նրա ֆանտատսիկ խաղի շնորհիվ Իտալիայի հավաքականը հաղթեց 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունը։ Ռոսին 6 գոլ խփեց և այդ տարի ստացավ «Ոսկե գնդակը»: Իտալիան այդ Մունդիալի ժամանակ պայքարից դուրս թողեց Արգենտինայի ու Բրազիլիայի ընտրանիներին, որի դեմ խաղում Ռոսին հեթ-տրիկ է ձևակերպել: Ռոսին իր կարիերայի ընթացքում խաղացել է «Վիչենցայում», «Պերուջայում», «Յուվենտուսում», «Միլանում» ու «Վերոնայում»:

Ժերար Ուլյե

Gerard Houllier 960x640 - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Դեկտեմբերի 14-ին՝ երկուշաբթի առավոտյան, կյանքից հեռացել է «Լիվերպուլի» լեգենդար մարզիչ Ժերար Ուլյեն։ Իր մարզչական հարուստ կարիերան Ուլյեն սկսել է Ֆրանսիայում. 1980-ականներին աշխատել է ՊՍԺ-ում, որի հետ դարձել է երկրի չեմպիոն, որն առաջինն էր փարիզյան ակումբի պատմության մեջ: 90-ականներին գլխավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականը, իսկ հետո արդեն երիտասարդական հավաքականները: Ուլյեն իր կարիերայի գլխավոր նվաճումներին հասել է «Լիվերպուլում», որտեղ 6 տարի աշխատելու ընթացքում նվաճել է Անգլիայի գավաթը, ՈւԵՖԱ-ի գավաթն ու Սուպերգավաթը:

2005-07 թթ. աշխատել է «Լիոնում»՝ 2 անգամ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, իսկ կարիերայի վերջին թիմը եղել է «Աստոն Վիլան»: 2011-ին նա ավարտել է մարզչական կարիերան:

Արկադի Անդրեասյան 

32613eb1bb4609d924bc9164540bdd2a - «Անիծյալ 2020-ը». Ում կորցրեց մարզաշխարհն անցնող տարվա ընթացքում

Տարեվերջյան ֆուտբոլային գլխավոր կորուստը գրանցվեց Հայաստանում։ Դեկտեմբերի 23-ին կյանքից հեռացել է «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։ Լեգենդար կիսապաշտպանը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։ Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։ Անդրեասյանը հանդես է եկել նաև «Շիրակում» և «Սևանում»։

Հիշատակի խոսք. Արկադի Անդրեասյան՝ հայկական ֆուտբոլի լեգենդար կիսապաշտպանը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա