Logo

Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 21.09.2020ՍՊՈՐՏ
արթուր ալեքս - Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Անկախ Հայաստանի 29-ամյա սպորտային պատմությունը հարուստ է և՛ վերելքներով, և՛ վայրէջքներով: 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հայկական սպորտի համար սկսվեց նոր դարաշրջան: Սպորտային յուրաքանչյուր հաջողություն նորանկախ Հայաստանի դժվարություններով լի կյանքում պարզապես տոն էր: Այսպիսով, Աշխարհի առաջնություններում անկախ Հայաստանի ոսկե բացումը արեց բռնցքամարտիկ Նշան Մունչյանը: 1993 թվականին առաջինը աշխարհի չեմպիոն դարձավ հենց նա: Մենք էլ սկսում ենք հենց բռնցքամարտից: Հատուկ շարք, որում ներկայացնում ենք  29 տարիների  ձեռքբերումները մարզաձև առ մարզաձև:  Ծանոթացեք աշխարհի չեմպիոնների շքերթին:

Բռնցքամարտ

etERhJ C 400x400 - Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները
Նշան Մունչյանը

Բռնցքամարտում 1993թ. Նշան Մունչյանը թեթև քաշային կարգում (-41կգ) եզրափակչում Բուլղարիան ներկայացնող Դանիել Պետրովին հաղթեց և հռչակվեց Աշխարհի չեմպիոն, հաջորդ տարի  նվաճեց նաև Աշխարհի գավաթը Բանգկոկում:  Մինչ այդ էլ, խորհրդային տարիների լավագույններից էր: Սա փաստում է քառակի խորհրդային չեմպիոնությունը:

Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճ՝

Աղասի Մանուկյան (1993թ.)

Մնացական Իսկանդարյան (1994թ.)

Վաղինակ Գալստյան (2001թ.)

Արսեն Ջուլֆալակյան (2014թ.)

Արթուր Ալեքսանյան (2014, 2015թթ., 2017թ.)

Մաքսիմ Մանուկյան (2017թ.)

artur aleksanyan 9 960x640 - Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները
Արթուր Ալեքսանյանը

Ազատ ոճ ՝ Արայիկ Գևորգյան  (1995,1997, 1998թթ.)

Արամ Մարգարյան  (2002թ.)

Դավիթ Սաֆարյան (2013թ.)

Ծանրամարտ

Նազիկ Ավդալյան (2009թ.),

Տիգրան Մարտիրոսյան (2010թ.)

Սիմոն Մարտիրոսյան (2018 թ..)

Simon Martirosyan european weightlifting championships 6 1 960x640 - Անկախ Հայաստանի աշխարհի բոլոր չեմպիոնները
Սիմոն Մարտիրոսյանը

Սամբո

Գագիկ Ղազարյան (1991թ.)

Գուրգեն Թութխալյան (1991թ.)

Արթուր Գրիգորյան (1991թ.)

Հովիկ Մանուկյան (1993թ.)

Երվանդ Գրիգորյան (1997, 1998թթ.)

Քրիստինե Նաջարյան(1998, 2004թթ.)

Արեւիկ Կարապետյան (1999թ.)

Աշոտ Դանիելյան (2010թ.)

Մավրիկ Նասիբյան (2014թ.)

Գրիգոր Մխիթարյան (2017 թ․)

Տիգրան Կիրակոսյան (2017 թ․)

Հրաձգություն

Երջանիկ Ավետիսյան (1994, 1999, 2001, 2006թթ.)

Նավամոդելային սպորտ

Հրաչյա Շահազիզյան (1994, 2001, 2003, 2011թթ.):

Շախմատ

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական՝Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Ռոբերտ Հովհաննիսյան (2011թ.)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա