Մադրիդի «Ատլետիկոն» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հարձակվող Անխել Կորեայի հետ՝ հաղորդում է «հնդկացիների» պաշտոնական կայքը:
Արգենտինացին կնքել է 4,5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
Կորեան մադրիդյան ակումբին միացել է 2014 թվականին, թիմի կազմում անցկացրել է 305 խաղ:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն «Ատլետիկոյի» կազմում իր նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 25-ին՝ «Լաս Պալմասի» դեմ խաղում:
7 մրցաշրջան թիմում անցկացնելով՝ Անխել Կորեան խփել է 53 գնդակ, կատարել 51 գոլային փոխանցում:
Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո