Logo

Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.12.2017Գրադարան
24829350 2072499642973271 926070478 n - Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00 համեցեք  «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոն: Այստեղ տեղի կունենա Հոլոքոսթի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի լավ պատկերացնել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:

Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:

Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։ Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:

24829306 2072499649639937 698970726 n - Աննա Ֆրանկի օրագիրը. Հոլոքոսթի մասին պատմող ազդեցիկ գրքի շնորհանդեսը շուտով


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա