Logo

Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 09.09.2019Գրադարան
Բացառիկ
1776634 900 2 - Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Молодец-баба

Կարո՞ղ եք պատկերացնել, որ «Աննա Կարենինա» վեպի նախնական անվանումը եղել է “Молодец-баба”։  Տոլստոյը նախնական տարբերակում շատ ավելի վատ վերաբերմունք ուներ իր հերոսուհու հանդեպ, որն էլ փոխանցվել է անվանմանը և հաստատ կփոխանցվեր մեզ, եթե այն հենց այդ վերնագրով էլ մնար․․․

Ավելի ուշ հեղինակն իր վեպն անվանել է  “Два брака”։ Այս մեկը կարծում եմ ավելի է սազում բոլորիս հայտնի գրքին, քանի որ այդուհանդերձ երկու ամուսնություն կա․ նախ՝ Աննայի իսկական ու երկրորդը՝ փսեվդոն, հետո էլ Կիտիի և Լևինի ամուսնությունը։

Նախնական տարբերակում վեպը սկսվում էր հետևյալ տողերով․

“Все спуталось и смешалось в доме Облонских…”

Մեզ ծանոթ վեպը սկսվում է այսպես․

Все счастливые семьи похожи друг на друга, каждая несчастливая семья несчастлива по-своему.

 

Աննան

Ի դեպ, առաջին հրատարակությունում Աննան բավական տգեղիկն էր։ Ասում եմ, չէ՞, Տոլստոյը հաստատ չէր սիրում նրան։ Գուցե հետո սիրե՞ց։ Փորձեց հասկանա՞լ։

“Она некрасивая, с низким лбом, коротким, почти вздернутым носом и слишком толстая. Толстая так, что еще немного и она стала бы уродлива. Если бы только не огромные черные ресницы, украшавшие ее серые глаза, черные огромные волоса, красившие лоб, и не стройность стана и грациозность движений, как у брата, и крошечные ручки и ножки, она была бы дурна.”, – ահա այսպիսինն է Աննան Տոլստոյի սևագրերում։

1777326 900 - Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Ահա ինչպիսին է այն Աննան, որին մենք գիտենք այսօր․

“Она была прелестна в своем черном платье, прелестны были ее полные руки с браслетами, прелестны вьющиеся волосы расстроившейся прически, прелестны грациозные легкие движения маленьких ног и рук, прелестно это красивое лицо в своем оживлении”.

Ու առհասարակ, հերոսուհու անունն էլ Աննա չէր, այլ Նինա, Անաստասիա։ Մյուս հերոսներն էլ բոլորովին ուրիշ անուններ ունեին։ Ահա, ծանոթացեք․

1776807 900 - Աննա Կարենինա կամ Молодец-баба [նախնական տարբերակի անվանումն ու մյուս տարբերությունները]

Վռոնսկին

Ի դեպ, Վռոնսկին նույնպես բոլորովին ուրիշն էր․ ոչ այնքան գրավիչ արտաքինով, 25 տարեկան, հետն էլ՝ ականջողով։ Նրան էլ չէր սիրել սկզբում Լեւ Նիկոլաևիչը։ Ակնհայտ է։

Փաստորեն նախապես սա բոլորովին այլ վեպ էր։ Ավելի չոր, ավելի քննադատ, ավելի ծաղրական։ Հետագա աշխատանքների շնորհիվ վեպը դարձավ ավելի ռոմանտիկ, խորը, հուզական, բազմաշերտ, հակասական, ուժեղ։ Այն սկսեց ընդգրկել իր ժամանակի հոգին, շունչը, կենցաղվարությունը, բարքերը, հակասականությունները։

Я часто сажусь писать одно, и вдруг перехожу на более широкие дороги.

Լեւ Տոլստոյ

Ավարտը, ավարտը

Վեպի ավարտը ևս ուրիշ էր նախապես։ Աննան պետք է խորտակվեր Նևա գետում։ Պատկերցնո՞ւմ եք։ Ավելի տպավորի՞չ է ըստ ձեզ։
Բայց մի օր Տոլստոյը մի պատմություն է լսում, թե ինչպես մի կին դժբախտացած սիրո պատճառով՝ իրեն նետել է գնացքի տակ։ Այս դրվագն այնքան է տպավորում մեծ վիպասանին, որ նա Աննային որոշում է հենց այդպես էլ սպանել։
Ի դեպ, Տոլստոյը հայտնի է իր վեպերի բազմաթիվ սևագրերով ու խմբագրումներով։ Նրա կինը՝ Սոֆիա Անդրեևնան բավական տանջվել է իրականում ամուսնու բոլոր ձեռագրերը շարելու համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա