Logo

Աննախադեպ․ Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը (տեսանյութ, ֆոտոշարք)

21:10 / 17.03.2023Ֆուտբոլ
null

Աննախադեպ և բացառիկ իրադարձություն հայկական ֆուտբոլում ու հայկական հեռուստատեսությունում: Շուրջ 1 տարվա ծանր աշխատանքներից հետո Հայաստանում պաշտոնապես գործարկվեց VAR համակարգը:

Միջազգային չափանիշներին համապատասխան տեսաօգնության համակարգը լավագույնս գործարկելու նպատակով տեխնիկապես վերազինվել է «Վիվառո Մեդիան», ավելացրել տեսախցիկների քանակը: Հայկական առաջին ու միակ սպորտային հեռուստաընկերության նկարահանող խումբն անցել է հատուկ վերապատրաստման դասընթաց: Նախկին 5-ի փոխարեն այժմ խաղադաշտում աշխատում է 8 օպերատոր: «Վիվառո Մեդիան» հայկական մեդիայի միակ հեռուստաընկերությունն է, որն իրականացրել է այսպիսի ծրագիր:

 

ՀՖՖ ջանքերով վերապատրաստվել և լիցենզավորվել է 10 մրցավար ու 16 օգնական: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը վստահ է՝ VAR համակարգը կօգնի մրցավարներին կայացնել հստակ որոշումներ և կձևավորի արդար մրցակցություն՝ նպաստելով հայկական ֆուտբոլի զարգացմանը: Ծրագրի ներդրմամբ Հայաստանը կմիանա համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին:

Նախագծի տեխնիկական ապահովումը, մասնավորապես, կապը բոլոր մարզադաշտերի և VAR համակարգի միջև իրականացնում է Team Telocom Armenia-ն: Կենտրոնական VAR համակարգը միացած է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցին, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել հեռավար՝ ցանկացած մարզադաշտում:

3 ընկերության արդյունավետ համագործակցության շնորհիվ այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերն անցկացվում են VAR համակարգով: Մրցավարները կրկնապատկերի միջոցով դիտում են վիճելի դրվագներն ու կայացնում ճիշտ որոշում, ինչն էլ նոր որակ է հաղորդում Հայաստանի առաջնությանը:

Մանրամասները՝ VNews-ի ռեպորտաժում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա