Logo

Աննախադեպ իրողություն Հայաստանի առաջնություններում, չեմպիոնի հակառեկորդները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.08.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
15.08.2021 Ararat 2 0 Urartu 5 scaled - Աննախադեպ իրողություն Հայաստանի առաջնություններում, չեմպիոնի հակառեկորդները

Առաջնության 3-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց: 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնելով, «Արարատը» և «Արարատ-Արմենիան» շարունակեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում կայացած 14 հանդիպումներից 8-ում հաղթել են դաշտի տերերը, 6-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին: Անցկացված հանդիպումներում դեռ ոչ-ոքի արդյունք չի գրանցվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է ՀՀ առաջնությունների պատմության մեջ:

237009709 1943558409156288 2488338639325750600 n 960x611 - Աննախադեպ իրողություն Հայաստանի առաջնություններում, չեմպիոնի հակառեկորդները

Մեկնարկային նախորդ տուրերի համեմատ 3-րդ տուրի արդյունավետությունը մի փոքր նվազեց: 5 խաղում խփվեց 11 գնդակ (միջինը՝ 2,2 գոլ մեկ խաղում): Բայց առաջնության ընդհանուր միջին արդյունավետությունը բավական բարձր է: Անցկացված 14 հանդիպումներում արդեն գրանցվել է 50 գոլ (միջինը՝ 3,5 գոլ մեկ խաղում):

2. ՀՀ գործող չեմպիոն «Ալաշկերտի» համար VBET ՀՊԼ-ի հոբելյանական առաջնության մեկնարկն ամենաանհաջողն է թիմի պատմության մեջ: Ալաշկերտցիները ոչ միայն 2 անընդմեջ պարտություն են կրել, այլ նաև դեռ չեն բացել գոլերի հաշիվը՝ փոխարենը սեփական դարպասն ընդունելով 5 գնդակ, ինչը ևս հակառեկորդ է: Մինչ այդ մեկնարկային 2 խաղերում «Ալաշկերտը» առավելագույնը 3 գոլ էր բաց թողել 2019/20թթ. մրցաշրջանում: Իսկ առավել անհաջող ալաշկերտցիները մեկնարկել էին 2013/14թթ. առաջնությունում՝ Բարձրագույն խմբում նորամուտը նշելով «Ուլիսի» և «Շիրակի» հետ միևնույն 1-1 հաշվով գրանցած ոչ-ոքիներով:

3. Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ կրկին մրցակցի դարպասը խփելով 3 գնդակ: Այդ հաղթանակներից երկուսը ՀՀ կրկնակի չեմպիոնը տարել է 3-0 խոշոր հաշվով: Նման հաջող մեկնարկ «Արարատ-Արմենիան» ունեցել է միայն 2019/20թթ. առաջնությունում, երբ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հաղթել է «Գանձասար-Կապանին» (3-1), «Նոային» (2-1) և «Երևանին» (2-1):

237248099 234821791982020 5530204198008600640 n 960x697 - Աննախադեպ իրողություն Հայաստանի առաջնություններում, չեմպիոնի հակառեկորդները

4. «Արարատը» ՀՀ առաջնություններում 5-րդ անգամ մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ տոնեց: Առաջին անգամ դա արարատցիներին հաջողվել էր 1996/97թթ. առաջնությունում, երբ Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ հաղթել էին «Վանին» (2-0), ՀՄՄ-ին (6-0) և «Կոտայքին» (4-1): Հետագայում հաջող մեկնարկն «Արարատը» կրկնել էր 1999 (Արկադի Անդրեասյան), 2008 (Վարուժան Սուքիասյան) և 2019/20թթ. (Սերգեյ Բոյկո) առաջնություններում: Ընդ որում 2008թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ արարատցիները մեկնարկում 7 անընդմեջ հաղթանակ էին տոնել, ինչը ռեկորդային է թիմի պատմության մեջ:

Մեր ընտրանին.

5. «Նոան» ընթացիկ առաջնությունում անդրանիկ հաղթանակը տոնեց: ԲԿՄԱ-ի դարպասը Գեղամ Հարությունյանի խփած 2-րդ գնդակը դարձավ ՀՀ առաջնություններում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 200-րդ գոլը: Դրանցից 97-ը խփել է «Նոան»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա