Logo

Աննախադեպ նվաճումից երկու տարի անց. Հայկական ո՞ր թիմերն են առավել հաջողակ եվրոգավաթներում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 27.06.2017Հայկական ֆուտբոլ
1000 - Աննախադեպ նվաճումից երկու տարի անց. Հայկական ո՞ր թիմերն են առավել հաջողակ եվրոգավաթներում

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի  հանդիպումներով այսօր մեկնարկում է ֆուտբոլի եվրոգավաթների 2017/18թթ. հերթական խաղարկությունը:

Առաջինն ասպարեզ կմտնի «Ալաշկերտը»

Հայաստանի թիմերից առաջինը մրցասպարեզ դուրս կգա երկրի չեմպիոն «Ալաշկերտը»: Երկրորդ տարին անընդմեջ ալաշկերտցիները Չեմպիոնների լիգայի մրցաշարում կմրցեն Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը նախորդ խաղարկությունում առանց մեծ դժվարության հաղթահարել էին:

Հիշեցնենք, որ հյուրընկալվելիս կայացած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Երևանում Վահագն Մինասյանի, Նորայր Գյոզալյանի և Արթուր Եդիգարյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը խոշոր հաշվով հաղթանակ էր տոնել:

«Ալաշկերտը» 3-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս եվրոգավաթներում: Եվրոպա լիգայի և Չեմպիոնների լիգայի նախորդ երկու խաղարկություններում էլ ալաշկերտցիներին հաջողվել է հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Եվրոգավաթներում ալաշկերտցիներն առայժմ շատ հաջող են հանդես եկել սեփական հարկի տակ՝ անցկացրած 4 հանդիպումներից շահելով 3-ը, մեկն ավարտելով ոչ-ոքի:

Վերջին 5 տարիներին «Շիրակն»  ամենամրցունակ հայկական թիմն է եվրոգավաթներում

Հունիսի 29-ին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կանցկացնեն «Գանձասար Կապանը», «Շիրակն» ու «Փյունիկը»: Կապանցիները կհյուրընկալվեն Չեռնոգորիայի «Մլադոստին», «Շիրակը» Գյումրիում կխաղա Սլովենիայի «Գորիցայի» հետ, իսկ «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Սլովակիայի «Սլովանի» հետ:

«Գանձասար Կապանը» 4-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու եվրոգավաթներում: Առայժմ գանձասարցիներին միայն մեկ անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ 2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հաղթահարելով Ֆարերների «Ստրեյմուրի» արգելքը (1:3, 2:0):

«Շիրակի» համար եվրոգավաթների հերթական խաղարկությունը հոբելյանական է՝ 15-րդը: Վերջին 5 տարիներին «Շիրակն» ամենամրցունակ հայկական թիմն է եվրոգավաթներում: Գյումրեցիները 5 անգամ մրցասպարեզ դուրս գալով, 4 անգամ կարողացել են հաղթահարել առաջին փուլի արգելքը: Այս հաջողությանը գյումրեցիները հասել են ակումբի ղեկավարության վարած տրանսֆերային արդյունավետ քաղաքականության, Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ թիմի մարզչական շտաբի բեղմնավոր գործունեության և իհարկե շիրակցիների բարձր վարպետության, անսահման նվիրվածության, գյումրեցիներին բնորոշ թասիբի շնորհիվ:

Իսկ ահա Հայաստանի ամենատիտղոսակիր թիմը՝ «Փյունիկը» 17 անգամ հանդես գալով եվրոգավաթներում, վերջին 5 տարիներին ընդամենը 2 անգամ է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Ճիշտ է, ընդհանուր առմամբ «Փյունիկը» հայկական թիմերից առավել հաճախ՝ 6 անգամ հաջողությամբ հաղթահարել է առաջին փուլի արգելքը:

Vahagn Minasyan St Johnstone v Alashkert FC QdwiaqHrPYCl1 400x268 - Աննախադեպ նվաճումից երկու տարի անց. Հայկական ո՞ր թիմերն են առավել հաջողակ եվրոգավաթներում

Առաջինն «Արարատն»  էր

Անկախացումից հետո Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրոգավաթների մրցաշարերին սկսեցին մասնակցել 23 տարի առաջ` 1994թ.: Այդ տարի անկախ Հայաստանը եվրոգավաթներում առաջինը ներկայացնելու պատվին արժանացավ Երևանի «Արարատը», որը 1970-ական թվականներին բավական հաջող ելույթներ էր ունեցել եվրոպական գավաթների խաղարկություններում:

ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում արարատցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջեցին բուլղարական «ԲԿՄԱ»-ին (0:3, 0:0):

«Արարատը» հայկական թիմերից առաջինն էր, որ եվրոգավաթներում հաղթանակ տոնեց ու նաև հաղթահարեց առաջին փուլի արգելքը: 1995թ. Սամվել Դարբինյանի գլխավորությամբ արարատցիները Գավաթակիրների գավաթի խաղարկությունում երկու խաղերի ընդհանուր արդյունքով (0:2, 2:0, 11մ` 5:4) գերազանցեցին լեհական ԳԿՍ թիմին ու մտան հաջորդ փուլ: Արարատցիներն ընդհանուր առմամբ 3 անգամ են հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Աննախադեպ արդյունք եվրոգավաթներում

Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության 23-ամյա պատմության մեջ հայկական ակումբների համար ամենահաջողն առայժմ 2015/16թթ. խաղարկությունն էր:

Առաջին անգամ միանգամից 3 թիմեր՝ «Փյունիկը», «Շիրակն» ու «Ալաշկերտը» հաջողությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին: Ընդ որում առաջին փուլի մեկնարկային հանդիպումներում մեր 4 ակումբներից և ոչ մեկը չպարտվեց՝ տոնելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, ինչը ևս աննախադեպ արդյունք է:

2-րդ փուլի հանդիպումներում էլ նախորդ մրցաշրջանների համեմատ առաջընթաց գրանցվեց: Եթե մինչ այդ 2-րդ փուլում անցկացված 26 հանդիպումներում մեր թիմերից միակ հաղթանակը տոնել էր «Միկան», ապա 2015թ. իրենց առաջին հաղթանակները տարան «Փյունիկն» ու «Ալաշկերտը»:

Իսկ առավել անհաջող մեր թիմերը հանդես են եկել 1997թ.` պարտվելով անցկացրած բոլոր 8 հանդիպումներում: Ճիշտ է, այդ տարի «Արարատն», այնուամենայնիվ, մտավ հաջորդ փուլ, քանի որ թիմին Բաթումի «Դինամոյի» հետ առաջին խաղում (4-2 հաշվով հաղթել էին դինամոյականները) 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ էր շնորհվել մրցակցի կազմում որակազրկված ֆուտբոլիստի հանդես գալու համար:

Թվեր և փաստեր

Vivaronews.am-ը ներկայացնում է հայկական ակումբների ելույթների ընդհանուր ցուցանիշները եվրոգավաթների նախորդ խաղարկություններում:

ԹվականԹիմԽՀՈՊԳՄ
1994120110-31
1995261143-74
1996362138-177
1997380086-250
1998480173-261
19994103075-169
2000481257-135
2001481075-203
200241032514-2211
20034102267-168
20044101277-165
20054101279-275
2006481164-164
200741242611-1814
2008480263-192
2009481253-175
2010480261-102
2011480172-181
20124123188-1810
201341225510-1211
2014481166-184
201541461713-2219
20164123369-1512

Եվրոգավաթներում մեր ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը բավական տխուր է: Անցկացրած 206 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 36 հաղթանակ, 35 խաղ ավարտել են ոչ-ոքի, 135-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները խփել են 144 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 391 գնդակ:

Vivaronews.am-ը ներկայացնում է հայկական թիմերի ցուցանիշները եվրոգավաթների մրցաշարերում:

ԹիմերԽՀՈՊԳՄ%
1. «Փյունիկ»461292543-804532,6
2. «Շիրակ»36682225-612624
3. «Միկա»26381514-391721,7
4. «Բանանց»24431717-511520,8
5. «Արարատ»22421615-421421,2
6. «Ալաշկերտ»83238-91145,8
7. «Կոտայք»42024-8650
8. «Զվարթնոց»21013-6350
9. «Գանձասար Կապան»81076-20312,5
10. «Ուլիս»80261-1128,3
11. «Էրեբունի-ՀՄՄ»20111-7116,6
12. «Կիլիկիա»20021-800
13. «Լեռնագործ»20021-900
14. «Սպարտակ»40040-800
15. «Ցեմենտ»60063-1500
16. «Երևան»60062-1700

Եվրոգավաթներում մեր թիմերի խփած 144 գոլերի հեղինակներ են դարձել 97 ֆուտբոլիստներ: Բոլորից արդյունավետ է գործել շիրակցի Արարատ Հարությունյանը` խփելով 5 գոլ: 4-ական գնդակ են խփել Արամ Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: 3-ական գոլի հեղինակ են դարձել Արմեն Սանամյանը, Արմեն Շահգելդյանը, Ռաֆայել Նազարյանը, Արման Քարամյանը, Արշակ Ամիրյանը, Ֆոֆանա Բեկոն, Վիուլեն Այվազյանը, Ժան Ժակ Բուգուհին և Նորայր Գյոզալյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա