Logo

Անրին հիշել է՝ ինչպես են ծաղրելով հյուրընկալել Ֆաբրեգասին «Արսենալում»

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 15.05.2020ՍՊՈՐՏ
1589523806 037888 1589524690 noticia normal - Անրին հիշել է՝ ինչպես են ծաղրելով հյուրընկալել Ֆաբրեգասին «Արսենալում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:02

-

-

«Արսենալի» լեգենդար հարձակվող Տիերի Անրին բացահայտել է՝ ինչպես է իր թիմակիցների հետ միասին ծաղրանքով ընդունել Սեսկ Ֆաբրեգասին, որի համար շատ շուտով զղջացել են:

«Հիշում եմ, երբ առաջին անգամ Սեսկը եկավ մարզմանը: Նրա սանրվածքը սարսափելի տգեղ էր, իսկ մարզաշապիկը՝ չափազանց մեծ: Նայեցի Վենգերին ու ասացի՝ ո՞վ է այս սատանան: Վենգերն ասաց, որ նա Մ17 տարեկանների աշխարհի չեմպիոն է, մենք էլ ծաղրելով ասացինք, որ գուցե նա է խփել բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները կատարել: Ինձ հետ էին նաև Վիեիրան ու Ժիլբերտո Սիլվան:

Բայց երբ Սեսկը դիպավ գնդակին, ամեն ինչ փոխվեց: Մենք միանգամից հասկացանք, որ նա խաղալու է մեզ հետ: Նա խփեց իր առաջին գոլը, իսկ մնացածն արդեն պատմություն է: Մարդիկ շատ են խոսում հիմա դե Բրույնեի ու Դավիդ Սիլվայի մասին, բայց Սեսկը նրանցից բարձր է ինձ համար. նա ամենախելացի ֆուտբոլիստներից է, որոնց հետ խաղացել եմ», – Անրիի խոսքերն է փոխանցում AS-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա